Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:19 18-09-2025

Ֆասթեքսը 8 ֆեդերացիաների տրամադրել է ևս 129.4 միլիոն դրամ

Ս.թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 8 ֆեդերացիաների և այս տարվա հրաձգության Եվրոպայի առաջնության հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է. «Մեր ընտանիքի համար սպորտը միշտ եղել է ազգային արժեք։ Մենք մշտապես աջակցություն ենք ցուցաբերել հայկական սպորտի զարգացմանը։ Այսօր իրականացնում ենք հերթական ֆինանսական աջակցությունը, որը կազմում է 129.4 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ մինչ օրս Ֆասթեքսը հայկական սպորտին տրամադրել է ավելի քան 1 մլրդ 288.4 միլիոն դրամ»։

«Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Կարեն Գիլոյանն իր ելույթում ասել է․

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում է այսպիսի մեծամասշտաբ միջոցառում, որտեղ պարգևատրվում են ոչ միայն բոլոր մրցանակակիրները, մարզիկները, մարզիչները և բժիշկները, այլև հենց ֆեդերացիաները։ Տրամադրած ֆինանսական միջոցների շնորհիվ ֆեդերացիաները հնարավորություն են ստանում նվաճել ավելի շատ մեդալներ և հավուր պատշաճի ներկայանալ միջազգային հարթակներում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»։

Ֆասթեքսը, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, շարունակական աջակցություն կունենա հայկական սպորտի զարգացման գործում։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով
Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Yo Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
16:31 Ոչ արտաքին, ոչ ներքին անվտանգությունից խոսք լինել չի կարող. հարցում