Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:30 18-09-2025

Խաղաղության օրակարգը վերածվում է ներքաղաքական գործիքակազմի. քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր․ «Հաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում այս հայտարարությունը գնահատեց ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական համատեքստում։

«Վերջին շրջանում անընդհատ առաջ են գալիս, այսպես կոչված՝ խաղաղության օրակարգի հետ կապված դեֆորմացիաներ։ Դրանք կապված են ոչ միայն Միացյալ Նահանգների՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործարքի նկատմամբ վերաբերմունքի, այլև Ադրբեջանի և Թուրքիայի մեկնաբանությունների հետ, որոնք հաճախ հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։

Բացի այդ, հարցն առնչվում է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ակնհայտ է, որ իշխանություններն ունեն լրջագույն վարկանիշային խնդիրներ։ Խնդիրները վերաբերում են ոչ միայն հանրային ընկալմանը, այլև իշխող ուժի ներսում առկա ճգնաժամերին։ Այս պայմաններում իշխանությունները փորձում են միջազգային դաշտում ստանալ արտաքին լեգիտիմության պաշարներ՝ փոխհատուցելու ներքին լեգիտիմության պակասը»,– նշեց քաղաքագետը։

Արա Պողոսյանի խոսքով՝ այս ուղերձը նաև ուղղված է արտաքին դերակատարներին․

«Փորձ է արվում միջազգային գործընկերներին ցույց տալ, որ [Նիկոլ Փաշինյանի – խմբ.] իշխանությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և եթե նա չլինի իշխանություն, ապա կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ»։

Քաղաքագետը հավելեց, որ խաղաղության օրակարգի շուրջ առաջացող դեֆորմացիաները գնալով ավելի տեսանելի են դառնալու։ Եվ այդ պատճառով իշխանությունը նաև ներսում է փորձում հասարակությանը համոզել, որ գործընթացն անշրջելի է։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի