Ներքին 1 տարի առաջ - 15:45 17-09-2025

Ֆրանսիան կարող է նպաստել արցախցիների վերադարձին, եթե ՀՀ իշխանությունը չխոչընդոտի

Մերի Հակոբյան

Լրագրող

Արցախի էթնիկ զտումից և հայաթափումից երկու տարի անց Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպվելու է խորհրդաժողով, որտեղ քննարկվելու է նաև տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը։

Oragir.News-ի խնդրանքով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ հարցին, թե Ֆրանսիան և միջազգային կառույցները կարո՞ղ են նպաստել հայերի Արցախ վերադարձի իրավունքի իրացմանը։

«Ոչ միայն Ֆրանսիան, այլև բազմաթիվ միջազգային հարթակներ կարող են դեր խաղալ։ Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, ԵԽԽՎ-ին և բոլոր այն կառույցներին, որոնք ամրագրել են տեղահանվածների վերադարձի իրավունքը՝ միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրությունների շրջանակում։ Վերջերս անգամ Միացյալ Թագավորության պետքարտուղարն, այցելելով Ցեղասպանության թանգարան, ընդգծեց, որ այդ մարդկանց վերադարձի իրավունքը չի կարող չհարգվել»,- նշեց Գալստյանը։

Պատգամավորի խոսքով՝ միջազգային հարթակներում հետաքրքրություն կա նոր գործիքակազմեր ստեղծելու ուղղությամբ․

«Օրինակ՝ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ քվեարկել են համապատասխան բանաձևի օգտին։ Այս ամենը ցույց է տալիս, որ հնարավորություններ կան, բայց դրանք իրականություն կդառնան միայն այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք կդրսևորեն։ Մինչդեռ այսօր հենց Հայաստանի իշխանություններն են դարձել հիմնական խոչընդոտը»։

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունների որդեգրած ուղեգիծը, ըստ որի՝ Արցախը «զոհասեղանին է դրվել Հայաստանի փրկության համար», անբարոյական է։

«Այս փիլիսոփայությունն է, որ թույլ չի տալիս կյանքի կոչել արցախցիների վերադարձի իրավունքը։ Իսկ միջազգային հարթակները՝ Ֆրանսիայից մինչև Շվեյցարիա, պատրաստ են աջակցել, եթե Երևանից հնչեն հստակ քաղաքական ազդակներ։ Այսինքն՝ հիմնական խոչընդոտը ՀՀ ներկայիս իշխանություններն են»,– եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում