Արտաքին 9 ամիս առաջ - 13:07 17-09-2025

Փորձաքննությունները ցույց են տվել, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է. Յուլյա Նավալնայա

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտարարել է, որ երկու տարբեր երկրում լաբորատորիաների փորձաքննությունները ցույց են տվել, որ ամուսինը թունավորվել է:

«Այդ լաբորատորիաներն անկախ միմյանցից եզրակացրին, որ Ալեքսեյը թունավորվել է։ Այս արդյունքները հանրային նշանակության ունեն և պետք է հրապարակվեն։ Մենք բոլորս արժանին ենք իմանալ ճշմարտությունը», -
գրել է նա X-ում։