Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:39 16-09-2025

Ո՞ւր մնաց Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարը, որը վճարվել էր պետբյուջեից. Դեմոյանը՝ Պետրոս Ղազարյանին

Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԾիծեռնակԱմբերդ, կամ Պետրոսն ու ընտանեկան բյուջեն

Գիշերվա ուշ ժամի մեր սիրելի Պետրոս Ղազարյանն էլի ինձ էր հիշել ու գրառում էր կատարել: Երևի ԿԳՄՍ նախարարության պատիվը փրկելու ուղղությամբ գործադրած ջանքերը տանը ոչ բավարար են գնահատվել: Պետրոսն էլի մոռացել է, որ հարկատուների հաշվին է աշխատավարձ ստանում ու տուն պահում: Նա շարունակաբար մոռանում է, որ Առաջին ալիքը պապական բոստանը չի և որ ուղիղ եթերի պարտավոր է հրավիրել ոչ միայն ցանկալի անձանց՝ իր կնոջ պատիվն ու վերջինիս ղեկավարած նախարարության անկում ապրող վարկանիշը փրկելու, այլև հակադիր տեսակետներ ներկայացնելու համար:

Հատուկ Պետրոս Թավշածինի համար կրկնում եմ քննարկման հիմնական թեմաները, որոնք հիմք են հանդիսանում քրեական գործ հարուցելու համար:

• Հանցավոր գործունեություն Ծիծեռնակաբերդում և հանրապետական նշանակության հուշարձանի զգալի հատվածի ոչնչացում՝ ի հակադրություն հաստատված նախագծում արձանագրված պահանջների:

• Խոտան ու հակագիտական բովանդակությամբ դպրոցական դասագրքերի տպագրություն և կիրառում հանրակրթական դպրոցում՝ ակնհայտ քաղաքական պատվերի իրականացման հիմքով: Հարակից գործողություններ՝ մանկավարժների ու գիտնականների ահաբեկում, գիտական համայնքի միահամուռ կարծիքի անտեսում:

• Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտած անօրինականությունների, փողերի լվացման ու կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի կոծկում:

• Կարճ՝ ո՞ւր մնաց Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարը, որը վճարվել էր պետբյուջեից, ասել կուզի՝ ՀՀ հարկատուների հաշվին:

Իսկ վերջում մաթեմատիկայի հատուկ դասընթաց Պետրոսի ու իր կարճ մտքերը հավանող ծովախոզուկների համար.

Ամբերդի վերականգման համար պետբյուջեից ԿԳՄՍ-ն հատկացրել է 400 միլիոն դրամ: Սա փաստ է: Մաքրման ու վերականգնման աշխատանքները իտալացի վարպետների ներգրավմամբ տևելու են ավելի քան 2 տարի: Տեղում աշխատելու է շինարարական մեծ կռունկ:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մի հատվածի, թանգարանի մասնաշենքի կտուրի մի հատվածի ու խոտածածկույթի թարմացման համար աշխատանքները տևելու են մեկ տարի և դրա համար հատկացվել է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մոտ 800 միլիոն ՀՀ դրամ, այսինքն երկու անգամ ավելի գումար:

Հիշեցնեմ, որ ըստ հաստատված բյուջեի, հուշահամալիրի մեկ քարի ապամոնտաժման ու կրկին նույն տեղում տեղադրելու համար նախատեսվել է 430,000 դրամ կամ 1100 ԱՄՆ դոլար: Հասկացա՞ք:
Հիմա հարց գիտակներին:

Ուշադիր նայեք Ամբերդի վերականգման ծավալներին, հաստատված բյուջեին ու Ծիծեռնակաբերդում ջրահեռացման պատրվակի տակ քարերի ապամոնտաժման ու կրկին նույն տեղում տեղադրելու բյուջեներին:

Ի՞նչ ենք տեսնում

ՊԱՏԱՍԽԱՆ: Տեսնում ենք ակնհայտ կոռուպցիոն ռիսկ, ամենայն հավանականությամբ՝ ատկատներ նախապատրաստելու հիմքերով: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ չի կարող Ամբերդի երկու անգամ ավելի տևողությամբ շինարարական-վերականգնողական աշխատանքները արժենալ երկու անգամ ավելի քիչ, համեմատությամբ մեկ տարվա ընթացքում Ծիծեռնակաբերդում նախատեսված տասնապատիկ անգամ փոքր ծավալներից: Տարբերությունը մոտ մեկ միլիոն դոլար է:

Ջերմագին ողջյուններ ՀՀ քննչական կոմիտեին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին:

Մինչ այդ անգլիացի գիտնականները կպարզեն, թե այս երկու տարիների ընթացքում ո՞վ է շատ փող բերելու Պետրոսենց տուն՝ ընտանեկան բյուջեն համալրելու և կյանքի որակը բարձրացնելու համար:
Բա՞ Պետրոս ջան: Մյուս անգամ որ ինձ էլի հիշես, քեզ բյուզանդական կայսրերն էլ չեն փրկի…

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան