Ներքին 1 տարի առաջ - 21:39 16-09-2025

Քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի համար՝ հատկապես Հայաստան-Քուվեյթ կրթամշակութային հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ:

Ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նախարարն անդրադարձել է միջազգային համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Քուվեյթի համալսարանի լեզուների ուսուցման կենտրոնի կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային տեղերին, Քուվեյթի գիտական ակումբի կողմից (Kuwait Science Club) կազմակերպվող Մերձավորարևելյան գյուտարարության 16-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի գիտակրթական հաստատությունների մասնակցությանը, ինչպես նաև դիպլոմների փոխճանաչմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու գիտակրթական, տեխնոլոգիական և մշակութային երկկողմ կապերը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի