Ներքին 10 ամիս առաջ - 12:26 16-09-2025

Թող դերասանների խումբ հավաքի, բեմադրություններով զբաղվի, հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Թոխատյան

Վարչապետ Փաշինյանն անգամ չհամբերեց, որ ոգևորված ու հիացած հանդիսատեսի ծափերն ավարտվեն, ընդհատեց, որ իր պատկերացրած «Իրական Հայաստանի» քարոզը սկսի. «Ներկայացումը չտվեց հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է հարցի պատասխանը, մեր ռազմավարությունը տալիս է Թևոսի և Մինասի հարցի պատասխանը»: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Նիկոլ Փաշինյանը կիրակի Բյուրական էր հասել «Ցանկապատ» ներկայացումը դիտելու, որ Ստեփան Զորյանի պատմվածքի մոտիվներով է բեմադրվել: Ներկայացումը Փաշինյանը հավանել էր, ուղերձը՝ կարծես չէր հասկացել: Չթողեց, որ դերասանները բեմից հեռանան, տեղում պահանջեց բացատրել՝ ինչ են ուզում ասել շարքային հանդիսատեսին:

Ներկայացումը հարևաններ Մինասի ու Թևոսի պապական կռվի մասին է , որ ամեն տարի բորբոքվում է մի փոքր հողակտորի համար, երբ հարևանները փորձում են ցանկապատն ուղղել՝ յուրաքանչյուրն իր օգտին: Հարևանների վեճին վերջ է դնում պատերազմը, երկուսն էլ բռնում են գաղթի ճամփան, ցանկապատն էլ քանդում: Նիկոլ Փաշինյանն ասում էր պատմությունից իր հետևությունն արել է մինչև ներկայացումը, բայց պահանջում էր մյուսներին էլ ուղիղ ասել՝ ինչ հետևություն անեն:

«Գիտեք՝ ինչ մեր ներկայացումներն ու այս կարգի բեմադրությունները միշտ ավարտվում են ինչ-որ անորոշ ու հուզական ուղերձով: Տենց էլ չենք հասկանում՝ այնուամենայնիվ, լավ, այս ամեն ինչից հետևությունը որն է», - ասում է Փաշինյանը:

Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է, ասում է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը:
Թոխատյանը դիտել է Փաշինյանի հայտնի տեսանյութը ու այդպես էլ չի հասկացել՝ ինչ էր նրա ուզածը: «Ես ինձ համար եմ հետևություն արել: Գիտեք՝ ինչ, հնարավոր է, որ չհամընկնի մնացած հանդիսատեսի, կամ ոմանց հետ, կամ դերասանների հետ: Բայց ես իմ հետևությունն եմ արել ու դա ես ինքս տարել եմ տուն, կիսվել եմ իմ ընկերների հետ, դա է ավելի կարևոր, քան այդպես մասայական ուղղություն տալ, հատկապես ուղղություն տալ արվեստագետին, չեմ կարծում, որ դա ճիշտ է», - ասում է դերասանը:

Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, -ասում է Թոխատյանը. «Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը