Ներքին 1 տարի առաջ - 19:10 15-09-2025

Շվեդիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի առայժմ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն համագործակցության և այն մեծ աշխատանքի համար, որ կատարել է Շվեդիան Հայաստանում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Շվեդիան և Հայաստանը քաղաքական երկխոսության և համագործակցության բարձր մակարդակ ունեն բոլոր բնագավառներում։ Վստահ եմ, որ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում այդ հարաբերությունները ավելի կակտիվանան»,- նշել է նախագահը։

Դեսպան Եվա Սունդքվիստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով. «Ինձ համար մեծ պատիվ է լինել դեսպան Հայաստանում, որը հիանալի երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Մեծ ակնկալիքով եմ սպասում մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուտների կայացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորում է ստացել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման և իրավական պետության կայացման գործընթացներին Շվեդիայի ցուցաբերած աջակցությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջազգային նշանակալի միջոցառումներին։ Մասնավորապես, քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի և «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական հարցերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ շեշտելով կայուն և տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Երկուստեք շեշտվել է, որ նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել խաղաղության ամուր հիմքեր, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայուն զարգացմանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի