Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:45 15-09-2025

Արարատը հայի միջից կվերանա, եթե այն ֆիզիկապես չլինի

Արարատը հայ գրականության ամենահզոր խորհրդանիշներից մեկն է։ Դարեր շարունակ այն ոչ միայն սրբազան լեռ է համարվել, այլև դարձել է ազգային ինքնության, հավատքի և գոյապայքարի խորհրդանիշ։

Oragir.News-ի հետ զրույցում գրականագետը, ով անվտանգության նկատառումներով չցանկացավ ներկայանալ, ընդգծեց, որ հայ գրականության մեջ Արարատը մշտապես եղել է ներշնչանքի աղբյուր․

«Եթե ուզում եք ամբողջական պատկեր ստանալ, բացեք Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» գրքի 5-րդ հատորը։ Այնտեղ հավաքված են նրա՝ Արարատին նվիրված բանաստեղծություններն ու պոեմները։ Արարատը Շիրազի համար Հայաստանը մարմնավորող սիմվոլ էր։ Ես կասեի՝ ասա Արարատ, հասկացիր Հայաստան»։

Գրականագետը հիշեցրեց նաև հայ գրականության ամենավաղ վկայությունները․

«Արարատի առաջին հիշատակումն առկա է Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ։ Հետագայում Գրիգոր Նարեկացին, խոսելով մեղքերի մասին, Արարատը հիշատակում է որպես համեմատության չափանիշ։ Դարեր շարունակ այս սիմվոլիզմը շարունակվել է՝ Աբովյանից մինչև Թումանյան, Ռաֆֆի, Չարենց ու Շիրազ»։

Արարատը հայ գրականության մեջ ոչ միայն որպես աշխարհագրական իրականություն է հանդես գալիս, այլև որպես հավերժական հոգևոր արժեք։ Գրականագետի գնահատմամբ՝ ժողովրդից հնարավոր չէ կտրել այդ սրբազան լեռան խորհրդանշական ներկայությունը․

«Արարատը կարելի է վերացնել միայն այն դեպքում, եթե այն ֆիզիկապես անհետանա իր տեղից։ Իսկ քանի դեռ Մասիսը կանգնած է, հայի հոգում էլ այն կմնա։ Դրա խորհրդանիշը ոչ մի քարոզչությամբ հնարավոր չէ ջնջել»։


Նրա խոսքով՝ կրթական ծրագրերից Արարատին նվիրված ստեղծագործությունները հանելու հնարավոր փորձերը ևս դատապարտված են․

«Այդպիսի տխմարություն կարող են անել միայն կրթության նորաձև, ողբերգական կարգախոսի հեղինակները։ Բայց նույնիսկ եթե փորձեն, Արարատը հայի հիշողությունից հնարավոր չէ ջնջել։ Մանավանդ Շիրազի գործերը, որտեղ Մասիսը ներկայացվում է որպես հայության հավերժական հույս։ Շիրազն ասում էր՝ Մասիսը բարձր է, որ աշխարհի բոլոր ծայրերից հայը տեսնի ու հայ մնա»։

Ամփոփելով՝ գրականագետը նշեց, որ Արարատի սիմվոլիզմը հայ գրականության մեջ անխզելիորեն կապված է ազգային ինքնության հետ․ այն ոչ միայն անցյալի մաս է, այլև ներկայի ու ապագայի հոգևոր հիմք։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ՝ սահմանահատման վերաբերյալ տվյալների: Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին: Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։

Գրականագետը նաև նշեց, որ ինքը չի վախենում ոչ մեկից, բայց ճիշտ չի գտնում, որ իր անունն ընկնի ՔՊ կոչված խմբակցության ձեռքը, և հավելեց, որ իր անունը հրապարակելու դեպքում կպատժի Oragir.News-ին։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի