Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 15-09-2025

Ավինյանը՝ հոր բառապաշարի և Աջափնյակի մետրոյի մասին

Աջափնյակի կայարանի շինարարությունը որևէ անձի հողի սեփականության հետ կապ չունի և չի կարող ունենալ, որովհետև նմանատիպ ծրագրերի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է գերակա շահի մասին որոշում։ Գերակա շահի մասին որոշումը չի ճանաչում ՀՀԿ պատգամավոր, չի ճանաչում, չգիտեմ, որևէ տեսակ անհատի, ինչ-որ մի կուսակցության պատկանելություն կամ ոչ պատկանելություն, գերակա շահի մասին կառավարության որոշումը ասում է հետևյալը՝ հարգելի քաղաքացի, մենք հարգում ենք, որ դու ունես սեփականության իրավունք, բայց այս տարածքը, այս հողատարածքը, այս հատվածը ավելի մեծ կարևորություն ունի հանրության համար, և դրանով մեր հանրության շահը գերակա է քո ինդիվիդուալ շահի նկատմամբ, բայց մենք, քանի որ օրենքի և իրավունքի երկիր ենք, մենք քեզանից չենք խլում էդ հողը, մենք քեզ ապահովում ենք շուկայականին գումարած 15 % փոխհատուցում, ինչպես և արվել է բոլոր նախորդ դեպքերում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ ճի՞շտ է, որ մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը չեն կարողանում իրականացնել, որովհետև տարածքի հողերը պատկանում են ՀՀԿ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին, ում չեն կարողանում գտնել, քանի որ երկրում չէ։

Ավինյանի խոսքով գերակա շահի որոշմանը իրենք դեռ չեն էլ հասել․ «Հլը մենք ունենք թունելի խնդիրը, թունելում ունենք աշխատանքներ իրականացնելու, ունենք կամրջի խնդիրը։ Էդ գերակա շահի խնդիրը հիմա զուգահեռ շրջանառվում է, գնալու է, ընդունվի կառավարության կողմից, մի անհանգստացեք, նույնիսկ, եթե չենք գտնում, դա չի խանգարելու գերակա շահի օրենքին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում