Սպորտ 1 տարի առաջ - 11:28 15-09-2025

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «Գրանդ Սվիս 2025»-ում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Հայ շախմատիստների արդյունքները հետևյալն են․ 10 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանն ունի 6, Արամ Հակոբյանը՝ 5.5, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4.5, Գաբրիել Սարգսյանը՝ 4, Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր:

Շանթ Սարգսյանը 15-րդ հորիզոնականում է և վերջին խաղափուլում կմրցի 2722 վարկանիշ ունեցող Ժավոխիր Սինդարովի հետ:

Վերջին խաղափուլից առաջ 7 միավորով մրցաշարի առաջատարներն են Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Հանս Մոկե Նիմանը (ԱՄՆ) և Վինսենթ Կայմերը (Գերմանիա)։

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 6 միավոր և վերջին խաղափուլից առաջ 9-րդ հորիզոնականում է: Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր:

Կանանց մրցաշարի առաջատարներն են Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ) և Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան), ովքեր ունեն 7.5 միավոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով