Ներքին 1 տարի առաջ - 16:32 14-09-2025

ՀՀ-ում էլ են մարդկանց լռեցնnւմ, բայց ձեռնաշղթայով․ միջոցառում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ի հիշատակ Չարլի Քըրքի

Այսօր Երևանի ամերիկյան դեսպանատան մոտ անցկացվել է փոքրիկ միջոցառում՝ ի հիշատակ սպանված ամերիկացի քաղաքական գործիչ Չալի Քըրքի։

Միջոցառման նախաձեռնողներից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենց են միացել նաև քաղաքացիներ, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանում ևս մարդիկ արձագանքում են այս ողբերգությանը։

Մելիքյանի խոսքով՝ կա վեց պատճառ, թե ինչու էր կարևոր կազմակերպել այս հիշատակի միջոցառումը․ aպրումակցում սպանվածի ընտանիքին և հարազատներին․ Քըրքը երիտասարդ մարդ էր, ով սպանվել է բացառապես իր քաղաքական գործունեության համար, ամերիկյան ժողովրդի հետ բարեկամական կապերը։ «Ամերիկյան ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ է, և այնտեղ շատերն այս դեպքը ընկալում են որպես անձնական ողբերգություն»,- նշեց Մելիքյանը։

Երրորդը՝ սպանությունն իրականացվել է հազարավոր մարդկանց աչքի առաջ՝ ուղիղ եթերով, ինչը Մելիքյանի խոսքով, լրացուցիչ խթան է դառնում նման երևույթը վճռականորեն դատապարտելու համար, չորրորդ՝ խոսքի ազատության խախտումը։

«Մարդուն կյանքից զրկել են բացառապես իր արտահայտած գաղափարների համար։ Կարելի էր համաձայնել կամ չհամաձայնել նրա հետ, բայց նրան լռեցրել են փամփուշտով»,- ասաց նա։

Հինգերորդ՝ համեմատություն Հայաստանի իրավիճակի հետ․ Չնայած Հայաստանում նման դեպքեր չեն լինում փամփուշտով, սակայն, ըստ Մելիքյանի, որոշ դեպքերում կիրառվում են լռեցման այլ մեթոդներ․ օրինակ՝ ձերբակալություններ և այլն։

Վեցերորդը Մելիքյանը նշել է, որ նման դեպքերում կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը աշխարհի մաս է, կիսում է ժողովրդավարական արժեքները և պատրաստ է դասեր քաղել նման ողբերգություններից։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում