Ներքին 1 տարի առաջ - 13:15 14-09-2025

Ինչո՞ւ Արարատի պատկերն այլևս չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա. ԱԱԾ հիմնավորումը

2025-ի նոյեմբերի 1–ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։

Այս նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության` սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ։ Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, որը կառավարության քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Համապատասխան փոփոխությունները ՀՀ կառավարությունը կատարեց 2011 թ. մայիսի 12-ի իր որոշման մեջ։

Իբրև հիմնավորում` ԱԱԾ-ն նշել է, որ վերոնշյալ որոշման մեջ կան մի շարք ներքին հակասություններ, խմբագրական թերություններ, որոնք պետք է վերացնել և, ըստ այդմ, ՀՀ պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից կատարվող նշումներում տեխնիկական բնույթի փոփոխություններ պետք է կատարել։

«Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձևերը։ Բացի այդ, առաջարկվում է փոփոխել ամսաթիվ-կնիքների չափերը՝ անձնագրի համապատասխան էջերն առավել օպտիմալ օգտագործելու նպատակով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Միաժամանակ, այս նախագծին կից ԱԱԾ-ն ներկայացրել էր նոր կնիքիների նմուշները, որտեղ ակնհայտ երևում էր, որ միակ փոփոխությունը Արարատ լեռան պատկերի բացակայությունն է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում