Թաթարստանի Բուգուլմա քաղաքում 19-ամյա աղջիկը բնակարանում հրդեհ է առաջացրել՝ տպավորիչ TikTok տեսանյութ նկարելու նպատակով։ Նա այրել է մահճակալը, ինչի հետևանքով բոցերը արագորեն տարածվել են ամբողջ բնակարանում։ Ծխից տուժել է հարևաններից մեկը՝ ասթմատիկ կին։
Հրշեջները ժամանակին մարել են հրդեհը, սակայն տհաճ հոտը երկար մնացել է, և մի քանի բնակիչներ լքել են շենքը։ Սկզբում աղջիկն ասել է, թե հրդեհը բռնկվել է այրվող ռոուտերից, սակայն նրա հեռախոսում հայտնաբերվել է հենց «հրդեհային շոուի» տեսանյութը։