Ներքին 1 տարի առաջ - 22:57 12-09-2025

Հայաստանում մենինգոկոկային վարակից մարդ է մահացել

Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

Կենտրոնը հիշեցնում է` մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց։ Հիվանդության ախտանշանները` բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում, սրտխառնոց, փսխում, մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում) և այլն։ Մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ կա` պատվաստում և ⁠կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա։

Հիվանդության ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ