Ներքին 1 տարի առաջ - 22:37 12-09-2025

Արամ քահանայի կարգապահական նկատողությունն Աննա Հակոբյանի հետ կապ չունի. հոգևորական

Տեր Մուշե քահանա Վահանյանի խոսքով` քահանանները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել Աննա Հակոբյանին եկեղեցում ընդունելու համար։

SputnikArmenia-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի կարգապահական նկատողությունը ՀՀ վարչապետի կնոջը` Աննա Հակոբյանին, վանքում ընդունելու հետ կապ չունի։ Այս հայտարարությունն արել է Տեր Մուշե քահանա Վահանյանը։

Սեպտեմբերի 10-ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատմավոր Ալխաս Ղազարյանը նշել էր, թե վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը հնարավոր է` կարգալույծ արվի, քանի որ նրա հարցը Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովի օրակարգում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ քահանան հրապարակայնորեն, նաև սոցիալական ցանցի իր էջում քննադատել է եկեղեցում առկա արատավոր երևույթները։

«Համացանցում որոշ շրջանակներ ջանքեր չեն խնայում համոզելու մարդկանց, որ Տ. Արամ քահանա Ասատրյանի նկատմամբ հալածանքներ են իրականացվում, ու փորձ է կատարվում այս ամենը կապել այն հանգամանքի հետ, թե իբր պատճառը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` Սուրբ Հովհաննավանքում ընդունելությունն է։ Իրականում այս ընդունելությունը տեղի է ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդի գիտությամբ։ Տ. Արամ քահանա Ասատրյանը ՀՀ վարչապետի տիկնոջը Հովհաննավանքում հյուրընկալել է 2024 թ․ մայիսին, իսկ դրանից հետո որևէ գրավոր կամ բանավոր նկատողություն չի ստացել»,– ասել է Տեր Մուշե քահանա Վահանյանը։

Նա հավելել է, որ նման այցելություններ Աննա Հակոբյանն ունեցել է նաև այլ վանքերում և եկեղեցիներում, և ինչպես Հովհաննավանքում, այնպես էլ եկեղեցիներում հոգևորականները որևէ նկատողություն երբևէ չեն ստացել, որովհետև եկեղեցի այցելող յուրաքանչյուր անձի ընդունելը հոգևորականների հովվական ծառայության մի մասն է կազմում։
Արագածոտնի թեմը նույնպես արձագանքել է այս թեմային։

«Վերջին օրերին հանրային քննարկումների ու շահարկումների առիթ են դարձել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հրապարակումները և նրան իբր կարգալույծ հռչակելու կեղծ լուրերը։ Նշենք, որ այս ամբողջ աղմուկը սկսվեց Տեր Հոր կողմից մկրտության արարողության կատարման ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արագածոտնի թեմը հայտնել է, որ սրբալույս մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով թեմակալ առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից Տ. Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի