Արտաքին 1 տարի առաջ - 19:02 12-09-2025

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է այն երկրների ցանկը, որոնցից 2025-ին ստացել է ամենամեծ քանակի դիմումները։

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ եվրադատարանում քննվում է 62.850 գործ, որից 21.800-ը (34.7%) վերաբերում է Թուրքիային։

Փաստացի, ընդհանուր գործերի մեկ երրորդը պատկանում է Թուրքիային և այդ ցուցանիշով Թուրքիան դարձել է ՄԻԵԴ-ում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը։

Թուրքիայից հետո երկրորդ ամենաշատ քննվող գործեր ունեցող երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է (8300)։

Եռյակը եզրափակում է Ուկրաինան (7450 դիմում): Վերջինիս հաջորդում է Ռումինիան (3850 դիմում), Լեհաստանը (3000 դիմում) և 6-րդ տեղում Հունաստանը (2750 դիմում)։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ