Ներքին 1 տարի առաջ - 15:15 12-09-2025

Ո՛չ ուրացմանը․ ՀՅԴ բողոքի ակցիան․ ՈՒՂԻՂ

Այս պահին կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության բողոքի ակցիան։ Մասնակիցները իրենց անհամաձայնությունն են հայտնում թուրքական նախապայմանների բավարարմանը։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հայտարարություն էր տարածել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչի Հայաստան ժամանման վերաբերյալ․ «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման: Ուստի, ժամը 15:00-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու մեր անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը: Ո՛չ ուրացմանը»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ