Ներքին 1 տարի առաջ - 20:51 11-09-2025

Փրկարարներին պարգևատրել են

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունում նշվեց Փրկարարի օրը՝ ի պատիվ նրանց, ովքեր ամեն օր կանգնած են վտանգի առաջնագծում՝ փրկելով կյանքեր, պաշտպանելով բնակչության անվտանգությունը և ծառայելով հայրենիքին անձնվիրությամբ ու պատվով։

Տոնի առթիվ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով, ինչպես նաև դրամական պարգևներով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և պատշաճ կերպով կատարելու, անձնվեր և պատասխանատու գործունեության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ցուցաբերած արհեստավարժության համար:

Արժևորելով փրկարար ծառայողների դերը հանրային անվտանգության ապահովման գործում՝ այս տարի ևս առանձնացվել են ոչ միայն երկարամյա փորձառություն ունեցող, այլև նոր սերնդի երիտասարդ փրկարարներ, ովքեր կարճ ժամանակում կարողացել են ապացուցել իրենց մասնագիտական պատրաստվածությունն ու նվիրվածությունը։ Մի շարք փրկարարների շնորհվել են նաև արտահերթ կոչումներ՝ որպես գնահատանք իրենց ցուցաբերած բացառիկ աշխատանքի համար։

«Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար» մեդալներով, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի պատվոգրերով, մարզպետների կողմից՝ շնորհակալագրերով պարգևատրվել են ինչպես երկարամյա, փորձառու ծառայողներ, այնպես էլ՝ երիտասարդ փրկարարներ, ովքեր կարճ ժամանակում ապացուցել են իրենց մասնագիտական պատրաստվածությունը և նվիրվածությունը գործին։

Փրկարարի օրվա կապակցությամբ մի շարք փրկարարական ծառայողների շնորհվել են նաև արտահերթ կոչումներ:

Այս նախաձեռնությունները կոչված են ընդգծելու փրկարարի կարևոր դերը՝ արժևորելով վերջիններիս առաքելությունը. այն է փրկել և պաշտպանել մարդկանց, երբ դրա կարիքը կա։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց