Արտաքին 9 ամիս առաջ - 20:39 11-09-2025

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։

Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ նրա ղեկավարությամբ նախարարությունում ստեղծվել է ոչ մրցակցային գնումների սխեմա․ ՄՌՏ ապարատի գինը արհեստականորեն բարձրացվել է, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 1,3 մլն լարի (մոտ 500 հազար դոլար) վնաս։

Բուրչուլաձեին սպառնում է 9-12 տարվա ազատազրկում։ Նա նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021թ․ փետրվարից մինչև 2024թ․ փետրվարը։

Ամենից շատ դիտված