Ներքին 1 տարի առաջ - 13:10 11-09-2025

«Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը կանայք են. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, թե «Իրական Հայաստանի» գաղափարախոսության իրական հեղինակները հենց ժողովուրդն է, հատկապես կանայք՝ ընտանիքների մայրիկներն ու մեծ մամաները:

«2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենահիշարժան փաստն այն էր, որ մեր հավաքների առաջին շարքերում կանայք էին կանգնած՝ մայրիկներ, միջինից բարձր տարիքի կանայք և ընտանիքների մեծ մամաներ, ովքեր սովորաբար նման միջոցառումների չեն մասնակցում»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը կանայք են:

«Այո, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների մեծ մայրիկներն են։ Նրանք են, ովքեր գերդաստաններում ճաշն են եփում, բոլորին կերակրում և պահպանում են ընտանեկան միասնությունը։ Մենք պարզապես լսել ենք նրանց և այդ մտքերը վերաձևակերպել քաղաքական ծրագրի»,-ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ այդ սերնդի կանայք լսված են դառնում և ուղղակիորեն ազդում են երկրի քաղաքական օրակարգի վրա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ