Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:12 10-09-2025

Մի առիթով Նիկոլ Փաշինյանն ասել է՝ չկա դատավոր, որ իմ ասածը չանի․ Դուք տե՞նց դատավոր եք․ Խամոյանը՝ Լուսինե Աբգարյանին

«Տիկին Աբգարյան, սա Ձեր երկրորդ, թե՞ երրորդ փորձն է՝ ընտրվելու։ Նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Ինձ հետաքրքիր է, թե այս անգամ ո՞րն է ձեր հույսը, որ ՔՊ-ն ձեզ կընտրի։ Ես ձեզ ուզում եմ հարցնել այս համատարած կալանքների մասին, հատկապես քաղաքական գործերով, երբ նոր քրդատով տնային կալանքի միջոցը կա, բայց մենք տեսնում ենք, որ դա չի կիրառվում, քաղաքական գործերով մարդկանց տանում են կալանքի, իսկ իրական հանցագործներն ազատ ման են գալիս այդ խափանման միջոցներով, և նոր հանցագործություններ գործում» ,- ԱԺ-ում՝ դիմելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Լուսինե Աբգարյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շարունակելով․

«Տիկին Աբգարյան, մի առիթով Նիկոլ Փաշինյանն ասել է՝ չկա դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք տե՞նց դատավոր եք, թե՞ ոչ։ Դուք ասում եք, որ առաջնորդվում եք Սահմանդրությամբ և օրենքներով։ Առնվազն մեկ դեպք կարող եմ հիշել, երբ դուք կալանավորված անձին թողել եք կալանքի տակ, հետո ՍԴ հոդվածը, որով անձին մեղադրանք է առաջադրվել, ճանաչվել է հակասահմանադրական»,-ասաց Խամոյանը։

Նշենք, որ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված՝ Լուսինե Աբգարյանի, Նելլի Բաղդասարյանի, Արմեն Դիլանյանի ընտրության հարցն է քննարկվում։

Դատավորի թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ