Ներքին 11 ամիս առաջ - 11:20 10-09-2025

Հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մաքսիմ Գորկում փողոցում գործող «Ֆուդ Թայմ» սննդի կետում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում