Ներքին 10 ամիս առաջ - 09:00 10-09-2025

Ստալինի ռեինկարնացիան. ում է սպառնում Փաշինյանի պողպատե մանդատ-մուրճը

Երբ 2021-ին Փաշինյանն ասում էր, թե պողպատե մանդատ է ուզում, ոմանք կարծում էին, թե դրանով նա ուզում է պաշտպանել ՀՀ ազգային շահերը, Արցախը, հետ բերել Շուշին և այլն։ Հետագայում պարզվեց, որ մուրճն ազգային շահերի հետ կապ չուներ։ Իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ պողպատե մանդատը նախկինների դեմ էլ չէր։

Օգոստոսի 8-ից հետո, հանրության շրջանում հույս արթնացավ, թե ՔՊ-ն հրաժարվելու է ատելության խոսքից, մրցակիցների նկատմամբ բռնություններից, վերկանգնվելու է ներքին խաղաղությունը, հասարակական համերաշխություն է հաստատվելու և այլն։ Սակայն Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել՝ համակարգչի դիմաց մուրճ է՝ «պողպատե մանդատ» գրությամբ։

Արդո՞ք սա կատաղության ցուցադրություն է, բռնությունների մասին ակնարկ։ Եվ ի՞նչ է խորհրդանշում այս պողպատե մանդատ-մուրճը։

Մուրճը պրոլետարական խորհրդանիշ էր, պատկերված խորհրդային դրոշների վրա։ Խորհրդային կայսրությունը կործանվել է Սառը պատերազմի արդյունքում, խորհրդային բռնազավթումից ազատագրվել են բազմաթիվ ազգեր։ Հաշվի անելով, որ Հայաստանը խորհրդային բռնազավթումից ազատագրված երկիր է, մուրճն այս ապարագայում վատ ասոցիացիա է առաջացնում։ Մարդը չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է խորհրդային կայսրության կործանման հարցում լուրջ ավանդ ունեցող հայ ժողովրդի ներկայացուցիչը մուրճը որպես խորհրդանիշ օգտագործել։ Ֆորպոստի վարչապետը կարող էր այդպիսի բան անել, բայց անկախ Հայաստանի վարչապետը, Հայաստանի անկախության ջատագովը՝ ոչ։

Պողպատը քաղաքականության մեջ առավելապես ասոցիացվում է Ստալին անվան հետ։ Աշխարհում բոլորը դատապարտում են ստալինյան բռնաճնշումները։ Դրանք որակվում են հանցագործություն մարդկության դեմ։ Մասնավորապես՝ բազմաթիվ հայեր, այդ թվում հարյուրավոր մտավորականներ, հազարավոր սպաներ են զոհ գնացել խորհրդային բռնազավթման տարիներին։ Բալթյան երկրները ստալինյան հանցագործությունները որակում են ցեղասպանություն։ Ստալինիզմը համարվում է 20-րդ դարի մեծագույն չարիքը։ Այս պատճառով քաղաքական գործիչները պողպատ բառը զգուշությամբ են արտասանում, որ տպավորություն չստեղծվի, թե արդարացնում են ստալինյան բռնաճնշումները կամ ձգտում նմանվել բռնաճնշումների խորհրդանիշ Ստալինին։

Նիկոլ Փաշինյանը չի խորշում պողպատ բառից։ Լավատեսները կարծում են, թե նա «պողպատե մանդատ» գրառմամբ մուրճը ցուցադրելով, Ստալինի կամ խորհրդային բնազավթման հետ չի ասոցիացվում։ Ուշագրավ է, սակայն, որ պողպատե մանդատ-մուրճը հայտնվեց նրա սեղանին Չինաստան, Ճապոնիա այցից հետո, որտեղ տարածված կրոններից մի քանիսում վերամարմնավորման (ռեինկարնացիա) մասին նարատիվներ կան։ Այս նարատիվներին հավատացողները, հավանաբար, կարող են ենթադրել, թե նա միտումնավոր է սեղանին դրել ու լուսանկարել պողպատե մանդատ-մուրճը, ակնարկելով, թե իրեն պատկերացնում է որպես Ստալինի ռեինկարնացիան։

Նախընթաց տարիներին պողպատե մանդատ ստացած Նիկոլ Փաշինյանը դարձավ պարտությունների, Արցախից հայերի բռնի տեղահանության, թանկացումների, ժողովրդի մի մասի նկատմամբ կիրառված բռնությունների խորհրդանիշ։ Եվ հիմա նորից նրա սեղանի վրա հայտնված պողպատե մանդատ-մուրճը մտավախություն է առաջացնում, թե կրկին սպասվում են կատաղության ցուցադրություն, ատելության խոսք, բռնություն, թանկացում և նման աղետալի բաներ։

Լավատեսները կարծում են, թե այս լուսանկարը գցելու է Փաշինյանի վարկանիշը, քանի որ մեր ժողովուրդը արժանապատվություն ունի, անկախության, ժողովրդավարության արժեքներով, ազգային շահերով է առաջնորդվում, չի արդարացնում բռնությունները, առավել ևս՝ ստալինյան բռնաճնշումները։ Սակայն վարկանիշի անկումը նրան, հավանաբար, քիչ է հետաքրքրում, նրան այս պահին անհրաժեշտ է, որ նախկիները կրկին մասնակցեն ընտրություններին որպես հիմնական մրցակից ու պարտվեն, ապահովելով իր հաղթանակը։ Եվ այս լուսանկարով Փաշինյանը, հավանաբար, ակնարկում է, որ եթե նախկինները որոշեն «պլավնի» դուրս գալ մրցապայքարից ու հրաժարվեն ՔՊ-ի հետ աշխատել ԱԺ-ում, ապա նրանց սպասում է պողպատե մանդատ-մուրճը։

Կարճ ասած՝ պողպատե մանդատ-մուրճը վատ ասոցիացիա է առաջացնում ժողովրդավարական աշխարհում։ Գուցե այն դուր է գալիս ստալինյան բռնաճնշումները կարոտած մարդկանց, սակայն չպետական ու չժողովրդավարական խորհրդանիշ է։ Գուցե Փաշինյանն ուզում է կրկի՞ն ֆորպոստի վարչապետ դառնալ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան
14:33 95 հազար դոլարանոց վերարկու, 46 հազար դոլարանոց պիջակ. Արզաքանցյանը ցույց է տվել իր շքեղ գնումները