Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:56 09-09-2025

Եվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

TRIPP-ի մասին առաջին միտքը, որ օգոստոսի 8-ից ասել եմ, դա համեմատությունն էր «նոյեմբերի 9-ի» հետ։

Չեմ հիշում որ լրատվամիջոցների հետ հարցազրույցում եմ շեշտել, որ գալու է մի պահ, որ Ադրբեջանը սկսելու է յուրովի մեկնաբանել «օգոստոսի 8-ի» գործարքը, Հայաստանի իշխանությունները յուրովի և վերջնահաշվարկում կրկին հանգելու ենք նույն խնդրին, ինչ «նոյեմբերի 9-ի» 9-րդ կետի պարագայում, գերիների վերադարձի պարագայում, զորքերի՝ իրենց տեղերում մնալու պարագայում։

Ադրբեջանը TRIPP-ը մեկնաբանելու է որպես միջանցք, դե ինչպես արդեն գիտենք՝ Հայաստանի իշխանությունները իրենց պատռելու են, թե դա միջանցք չի։ Եվ այս ամենի մեջ վատը այն է, որ Հայաստանի իշխանությունների խնդիրը միջանցքի բովանդակության մեջ չի, այլ զուտ անվան։

Որովհետև այդ անունը ժամանակին շահարկեցին հասարակությանը Ռուսաստանի դեմ տրամադրելու համար, իսկ հիմա փորձում են ապացուցել կամ համոզել, որ Արցախը Ադրբեջանին հանձնելով ապահովագրվեցին միջանցքից։ Իսկ վաղը ցավոք նույն կերպ կսկսվի հակաամերիկյան քարոզչություն մեկ այլ արկածախնդրության նպատակով։

Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն, բավական է հիշել, թե ինչպես են հիմա էլ Բայդենի վարչակարգին մեղադրում իրենց ձախողած և աղետի հասցրած պետության վիճակի համար, Ջեյմս Օ'Բրայենը վկա․․․

Եվ ժողովուրդը, ինչպես միշտ կընտրի «հանցագործ Բարաբբային»․․․

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է