Սեբաստիան Լեկորնյուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ:
Այս մասին հայտնում է LCI հեռուստաալիքը։
Իր որոշման մասին Մակրոնը հայտարարել է կառավարության նախկին ղեկավար Ֆրանսուա Բայրուի հրաժարականից ժամեր անց:
Լեկորնյուն զինված ուժերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից: Նա 5-րդ վարչապետն է դարձել 2022 թվականին Էմանուել Մակրոնի վերընտրվելուց հետո:
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի վարչապետն իր հրաժարականի դիմումն էր ներկայացրել Մակրոնին: