Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 09:05 09-09-2025

Փաշինյանը կմնա առանց հույսի, հավատի ու կպարտվի 2026-ին

Աստվածաշնչի ընթերցումը հույս է տալիս, ամրացնում հավատը, հաստատում սերը։

«Աստվածաշունչը, որն ինձ ուղեկցել է թե՛ ընդհատակում, թե՛ բանտում գտնվելիս, նվիրում եմ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել, որտեղ տեղեկացնում է, որ Աստվածաշունչը, որն իրեն հավատ է ներշնչել, հույս տվել ընդհատակում ու բանտում, նվիրում է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։

Ի՞նչ հետևանք կունենա այս նվիրատվությունը։

Նախ՝ հասկանալի չէ, թե ո՞վ կամ ի՞նչն է դրդել Փաշինյանին այսպիսի նվեր մատուցել Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։ Այս թանգարանում պահվում են տարբեր լեզուներով տարբեր ժամանակներում գրված, հրատարակված, տարբեր քրիստոնեական ուղղությունների, եկեղեցիների դավանաբանական հիմք հանդիսացող Աստվածաշունչ մատյաններ, գրքեր։ Դրանք մի շարքում դիտելը հետաքրքիր է քրիստոնյայի, աստվածաբանի, կրոնի նկատմամբ հետաքրքրություններ ունեցողների համար։

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթերով մեջբերումներ է անում Աստվածաշնչից, սաղմողներից։ Այդպիսով՝ նա, հավանաբար, փորձում է ցույց տալ, որ իսկական քրիստոնյա է, հավատացյալ։ Վեհարանն ազատելու հարցում ևս նա սկզբունքայնություն է ցուցաբերում որպես քրիստոնյա։ Հետևապես՝ տրամաբանական կլիներ, որ նա իր Աստվածաշունչը նվիրեր Սուրբ Էջմիածնին։ Այդպես կարող էր եկեղեցու ու հավատացյալների հետ երկխոսության դուռ բացել և Վեհարանն ազատելու հարցում խաղաղ առաջընթաց ունենալ։ Եթե նա կասկածել է, որ Էջմիածինը կընդունի նվերը, ապա կարող էր նվիրել Մատենադրանին, որն այցելուների պակաս չունի, և աշխարհի տարբեր երկրներից Երևան այցելող հյուրերը ցուցափեղկում կտեսնեին Փաշինյանին հավատ ներշչած գիրքը։ Ինչո՞ւ Փաշինյանն իր Աստվածաշունչը չնվիրեց Էջմիածնի թանգարանին կամ Մատենադարանին, այլ Վաշինգտոնի թանգարանին։

Ենթադրելի է, որ ԱՄՆ-ում նրան հանդիմանել են Բագրատ Սրբազանին անհարկի հետապնդելու, եպիսկոպոսներին հայհոյելու և նման տգեղ ու հակաժողովրդավարական արարքների համար, կասկածի տակ դնելով նրա իսկական քրիստոնյա լինելը։ Այս քննադատությունները ցրելու համար նա Վաշինգտոնի թագարան էր այցելել օգոստոսի 8-ին ու նվիրել Նարեկացու մատյանի կրկնօրինակը։ Սակայն այս ժեստը, կարծես՝ բավարար չի եղել։ Եվ նա որոշել է նաև նվիրել իր սեղանի Աստվածաշունչը, որն իր մոտ է եղել ընդհատակում ու բանտում գտնված ժամանակ։ Այս նվիրատվությունը ամերիկացիների մոտ , հավանաբար, կարող է ցրել կասկածները, ԱՄՆ-ում կպակասեն նրան հանդիմանողները, մասնավորապես՝ կաթողիկոսին գահընկեց անելու հարցում Փաշինյանը կարող է վստահ լինել, որ ԱՄՆ-ից քննադատության տարափ ու պատժամիջոց չի լինի։

Սակայն այս թանկարժեք նվիրատվության պարագայում կա ռիսկ, որը Փաշինյանը, հավանաբար հաշվի չի առել։ Ընհատակում ու բանտում Աստվածաշնչի ընթերցումը հույս է տվել, հատատ ներշնչել նրան, նպաստել է, որ նա չկոտրվի բանտում։ Ենթադրելի է, որ Աստվածաշնչով ամրացված հավատն է նրան հաղթելու ուժ տվել։

Իսկ հիմա, երբ Փաշինյանն իր ամենաթանկ գիրքը նվիրում է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին, ռիսկ կա, որ նրա հաղթելու հավատը կսասանվի, նա կկորցնի հաղթելու հույսը և կպարտվի 2026-ի ԱԺ ընտրություններում։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի այս նվիրատվությունն ռիսկային է, որը կարող է նրա պարտության հավելյալ պատճառ դառնալ։ Իսկ գուցե նա ուզում է պարտվե՞լ 2026-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան