Արտաքին 9 ամիս առաջ - 23:38 08-09-2025

Հութիները հարձակվել են Իսրայելում միջուկային կենտրոնի տեղակայման շրջանի վրա

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժումն առաջին անգամ հայտարարել է Իսրայելի հարավում գտնվող Դիմոնա քաղաքին մոտ գտնվող շրջանի վրա հարձակման մասին, որտեղ միջուկային հետազոտական կենտրոն է գտնվում:

«Եմենի ռազմաօդային ուժերը երկրորդ օրն անընդմեջ հաջող ռազմական գործողություն են իրականացրել օկուպացված Պաղեստինի տարածքում՝ օգտագործելով 3 անօդաչու թռչող սարք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հութիները հստակեցրել են, որ գործողության թիրախներն են Յաֆայի «Լոդ» օդանավակայանը (Բեն Գուրիոն), Ում էր-Ռաշրաշի Ռամոն օդանավակայանը (Էյլաթ) ինչպես նաև Դիմոնայի կարևոր թիրախը:

«Գործողություն իրականացվել է հաջողությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: