Ներքին 1 տարի առաջ - 16:52 08-09-2025

Հայ-վրացական սահմանին Ռուսաստանի կողմից հետախուզվող վրաստանցի է ձերբակալվել

Հայ-վրացական սահմանին Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել, տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը․ գրում է
«Ազատություն»-ը։

Գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ձերբակալվածը 29-ամյա Գիորգի Կինոիանին է։ Նրան ՌԴ իրավապահները մեղադրում են վարձկանության համար։

«Սեպտեմբերի 3-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության կողմից վարձկանության հատկանիշներով միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը, Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև հետախուզումը նախաձեռնողը [խմբ.՝ ՌԴ]», - հայտնել է Սարգսյանը։

Գիորգի Կինոիանին այս պահին կալանավոված է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի 29-ամյա քաղաքացին Ուկրաինայում կռվել է Ռուսաստանի դեմ։ Նրա հարազատները մտավախություն ունեն, որ հայաստանցի իրավապահները նրան կարտահանձնեն Ռուսաստանին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին