ԱՄՆ ներկայացուցիչները հրավիրված չեն World Atomic Week («Ատոմային համաշխարհային շաբաթ») միջազգային համաժողովին, որը սեպտեմբերի վերջին կանցկացվի Մոսկվայում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Ոչ։ Կլինեն, թե ոչ՝ չգիտեմ, բայց հրավիրված չեն»,- ասել է Լիխաչովը ՌԻԱ Նովոստիին՝ ի պատասխան համապատասխան հարցի։
Սեպտեմբերի 26-ից 30-ը Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, կանցկացվի World Atomic Week («Ատոմային համաշխարհային շաբաթ») միջազգային համաժողովը՝ նվիրված ատոմային և հարակից ոլորտներին և նվիրված ռուսաստանյան ատոմային ոլորտի 80-ամյակին։