Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:51 07-09-2025

Տավուշի 76 դպրոցներից 19-ը ձմռանը ջեռուցվելու է փայտով, իսկ դա փոքր թիվ չէ. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տավուշում հանրակրթական 19 դպրոց ջեռուցվում է վառելափայտով

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շենքերից ձմեռը քանի՞սն է ջեռուցվում վառելափայտով։ Ընդհանուր որքա՞ն գումար է նախատեսված այդ դպրոցների համար վառելափայտ գնելու նպատակով։ Այդ դպրոցների համար ի՞նչ գնով, ո՞ւմից է գնվելու վառելափայտը»։

Մարզպետարանից պատասխանել են․ «2018թ. Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից 29-ը ջեռուցվում էր փայտով, ներկայումս դրանց թիվը 19-ն է: Վառելափայտին տրամադրվող գումարը կախված է դպրոցի մեծությունից, վառարանների թվից: Վառելափայտը գնվում է մարզի անտառտնտեսություններից՝ սահմանված գնացուցակով»:

Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետ Հայկ Ղալումանը իր պատասխանում նշել է 2018 թվականին Տավուշում փայտով ջեռուցվող հանրակրթական դպրոցների թիվը, որպեսզի ցույց տա, թե «հեղափոխական իշխանությունը» ավելի քան 7 տարվա ընթացքում 10-ով նվազեցրել է փայտով ջեռուցվող դպրոցների քանակը։ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից 19-ը առաջիկա ձմռանը ջեռուցվելու է փայտով, իսկ դա փոքր թիվ չէ։ Վառելափայտով ջեռուցվելու պարագայում դասասենյակներում խնդիրներ են առաջանում․ քամու դեպքում դասասենյակը պատվում է ծխով, սենյակի պատերը ծխից սևանում են, ամեն օր մոխիրը տեղափոխելն անհարմարություններ է պատճառում և այլն։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է