Ներքին Սպորտ 10 ամիս առաջ - 23:50 06-09-2025

Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում. Ռոբերտո Մարտինես

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ամփոփել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը:

«Մեզ համար հստակ էր, որ պետք է լավ մեկնարկենք և կենտրոնացած մնանք: Մենք շատ լավ մեկնարկեցինք, և ֆուտբոլիստներն էլ դրական խաղ ցուցադրեցին: Մենք օգտագործեցինք մեր հնարավորոյւթյունները: Հայաստանը մրցակցային թիմ է: Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում»,- լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտինեսը:

Հիշեցնենք՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունելով Պորտուգալիայի հավաքականին՝ պարտվեց խոշոր՝ 0:5 հաշվով:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի