Ներքին 10 ամիս առաջ - 22:47 06-09-2025

ՀՖՖ-ն ֆուտբոլը զարգացնելու մասին մտածելու փոխարեն սև շուկայում միլիոններ է խփում

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․

«Արարատը Կիևի Դինամոյի հետ ֆուտբոլ է խաղում։ Խաղի 89- րդ րոպեն է, հաշիվը՝ 7-0 հօգուտ Դինամոյի։ Բոլորը զայրացած անջատել են հեռուստացույցները, մենակ՝ Վաղոյի տնից է ֆուտբոլի ձայն գալիս։ Հարևանը՝ Գագոն, ձայն է տալիս․- Այ տղա՛, Վաղո՛, դա ֆուտբոլ ա՞ որ նայում ես։

Վաղոն թե․- Սպաս, դեռ չի պրծել, ես հավատում եմ, մերոնք կրելու են․․․

Նույն տրամաբանությամբ են մեր ֆուտբոլային մեկնաբանները մեկնաբանում խաղը։ Պատահական գնդակ ենք խլում՝ դա արդեն հերոսություն է։

Սա խայտառակություն է․ անգամ՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղի համար՝ մեծ խայտարակություն է։ 25 տոկոս գնդակի տիրապետում։

Երբ գնդակը մերոնց ձեռքին է՝ մեկ փոխանցումից ավել չեն կարողանում անել։ Անմիջապես կորցնում ենք։

Եվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխանակ մտածի ֆուտբոլ զարգացնելու մասին՝ Սև շուկայում ֆուտբոլի տոմսերով միլիոններ է խփում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը