Ներքին 10 ամիս առաջ - 20:14 04-09-2025

Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ. Արմեն Գևորգյան

«Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա»։

Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ այսօր հանդես գալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:

Ստորև ներկայացվում է Արմեն Գևորգյանի խոսքն ամբողջությամբ.

«Մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ Բաքվում պահվող հայ գերիները ծանր հոգեվիճակում են և նույնիսկ ինքնասպանության փորձեր են կատարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցելությունների ընդհատումից հետո, մարդասիրական գործողություն, որն այժմ դադարեցված է։

Գրեթե երկու ամիս է՝ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, և ոչ մի անկախ միջազգային կազմակերպություն նրանց չի այցելել։ Նրանց կալանքի, առողջական կամ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին։ Այս միջազգային կազմակերպությունը Բաքվում իր գործունեությունը վերջնականապես դադարեցրել է Ադրբեջանի իշխանությունների պահանջով։

Չնայած 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին՝ կարող եմ նշել, որ գերիների ազատ արձակման հարցում առաջընթաց չի արձանագրվել։

Ինչպես Համասը պատանդներ է պահում բանակցություններում ազդեցության լծակներ ունենալու համար, այնպես էլ Իլհամ Ալիևը հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին բանակցային գործընթացում օգտագործում է որպես քաղաքական խաղաքարեր։ Նրանք գերիներ չեն, այլ քաղաքական մանիպուլյացիայի կենդանի գործիքներ։ Ակնհայտ է, որ ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ, և որ իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա։ Ժամանակն է, որ այս կազմակերպությունը՝
Պահանջի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և չեզոք երրորդ կողմի հյուպատոսական կամ մարդասիրական կազմակերպությունների անհապաղ և անարգել մուտքը Բաքվում գտնվող բանտարկյալների մոտ։

Պահանջի բոլոր բանտարկյալների ազատ արձակումը։

Ձեռնարկի այս չարաշահումներում ներգրավված Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու քայլեր և աջակցի միջազգային հետաքննություններին»։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
19:12 Ընտրողները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին
17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով

Ձեզ գուցե հետաքրքրի