Ներքին 1 տարի առաջ - 19:18 04-09-2025

Ադրբեջանից հնչող հայտարարությունները ուղիղ սպառնալիք են հայ մշակութային ժառանգությանը. Monument Watch

Monument Watch-ը գրում է.

Ադրբեջանի hնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը վերջերս ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող հնագիտական աշխատանքներին և ուսումնասիրություններին: Նշենք, որ նախկինում Ադրբեջանի գիտական համայնքը ծավալուն հարցազրույցներ և վերլուծություններ չի ներկայացրել Ղարաբաղում իրականացված հնագիտական աշխատանքների մասին: Եղած հրապարակումներն էլ ու հարցազրույցները եղել են կցկտուր:

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենը հայտարարել է, որ հայկական կողմը Ղարաբաղում իրականացրել է համակարգված մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի թիրախ են դարձել ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական հուշարձանները: Ըստ Գուլիևի՝ հայկական կողմը նպատակուղղված կերպով ոչնչացրել է իսլամական շրջանի հուշարձանները, իսկ քրիստոնեականները՝ հայացրել:

Ադրբեջանական կողմի այս կեղծ հայտարարությունները նոր չեն և վերջին տարիներին անընդհատ կրկնվում են: Ուշագրավ է Ֆարհադ Գուլիևի այն միտքը, որ ադրբեջանական կողմը պետք է հասկանա, թե Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների վրա եղած հայերեն արձանագրություններից որոնք են կեղծ, որոնք են պատմական, որոնք են ուշ և օկուպացիոն շրջանի հավելում:

Նշվել է, որ ադրբեջանական գիտական համայնքի առաջնային խնդիր է դարձել քրիստոնեական ժառանգության ուսումնասիրությունը:

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենը նշել է, որ Ղարաբաղում հետազոտությունների առաջնային նպատակը հայկական օկուպացիայի շրջանում արված վնասների փաստագրումն է հայկական կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար: Այդ հետազոտությունները դատական հնագիտության մի մասն են և արվում են միջազգային գործընկերների հետ միասին:

Հաջորդ հայտարարությունները վերաբերում են հայկական կողմի աշխատանքներին: (https://arxeologiya.az/qarabag-v%C9%99-s%C9%99rqi-z%C9%99ng%C9%99zurda-beyn%C9%99lxalq-t%C9%99dqiqatlar-aparilir-f%C9%99rhad-quliyev-musahibe/?fbclid=IwQ0xDSwMatnhjbGNrAxq2aWV4dG4DYWVtAjExAAEeLvQKWazcHdLFG4G3cpWEV8vX3ZCfK9LKXUdOS54Qkyu7tjcCo8Mjb62dR8U_aem_cYg6zOQrp5dk4DlKXk08kA&lang=az):

Մեր արձագանքը

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևի այս հայտարարությունները ոչ միայն ակնհայտ կեղծիք են, այլ նաև ուղիղ սպառնալիք հայ մշակութային ժառանգությանը․ դրանք վտանգում են հատկապես եկեղեցիների և այլ հուշարձանների վրա եղած հայերեն արձանագրությունները։

Նման ձևակերպումներով ադրբեջանական կողմը փորձում է «կեղծ» կամ «օկուպացիոն շրջանի հավելում» որակել հայ մշակութային ժառանգությունը, ինչով հող է նախապատրաստում դրանց ոչնչացման համար։ Սա ոչ թե գիտական քննարկում է, այլ մշակութային ժառանգության ինքնության փոփոխման և հայկական ներկայության ժխտման ծրագիր։

Ակնհայտ է, որ նման հայտարարությունները միտված են հայկական մշակութային ինքնությունը ժառանգությունից մաքրելու և այն ադրբեջանական կամ «ոչ հայկական» ինքնություն վերագրելուն։

Մինչդեռ միջազգային իրավունքի նորմերը և բազմաթիվ կոնվենցիաներ՝ այդ թվում Հաագայի և Ժնևի կոնվենցիաները, արգելում են մշակութային ժառանգության ինքնության փոփոխությունը, արձանագրությունների մաքրումը կամ ոչնչացումը։ Այսպիսով, Գուլիևի հայտարարությունները ոչ միայն քաղաքականացված և գիտական արժեքից զուրկ են, այլ նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտման բացահայտ օրինակներ են։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ