Ներքին 1 տարի առաջ - 18:54 03-09-2025

Դատախազությունը «Սիլ պլազայի» գործով պարտվեց նաև վերաքննիչ դատարանում

«Հետք»-ը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը չի վերադարձվի պետությանը։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 2-ին կայացրած վճռով մերժել է Գլխավոր դատախազության բողոքը եւ չի բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։

Ստորադաս դատարանը կես տարի քննելուց հետո այս տարվա հունվար ամսին որոշել էր մերժել դատախազության հայցը, որով պահանջվում էր Սուքիասյաններին զրկել «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից եւ գույքը վերադարձնել պետությանը։

Վերաքննիչ դատարանի դատարավորներ Գոռ Հարությունյանը, Հայարփի Զարգարյանը եւ Գոռ Թորոսյանն էլ դատախազության բողոքը գրավոր ընթացակարգով 6 ամիս քննելուց հետո վճռել են, որ այն ենթակա է մերժման, իսկ Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի 2025 թ․-ի հունվարի որոշումը թողնել ուժի մեջ։ Տարեսկզբին առաջին ատյանի դատարանը որոշել էր դատախազության հայցը մերժել՝ կիրառելով հայցային վաղեմություն (ըստ վճռի՝ դատախազությունը բաց է թողել խախտված իրավունքը պաշտպանելու՝ օրենքով սահմանված ժամկետը)։

Եթե դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք չներկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը մեկ ամսից կմտնի ուժի մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ