Ներքին 1 տարի առաջ - 16:50 03-09-2025

Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ հասանելի են առցանց. ՇՄ նախարար


Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի բնապահպանական օրակարգի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ ընդգծելով, որ Նիդերլանդների փորձն այս ոլորտում անգնահատելի է, և այդ գիտելիքի ներմուծումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում իրականացվող ծրագրերում։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղությունների։ Մասնավորապես՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ ջրի որակի վերահսկումից մինչև կլիմայական մարտահրավերների պայմաններում նորարարական լուծումների ներդրում և թափոնների տեսակավորման և վերամշակման հիմնախնդիրներ։ Այս համատեքստում նախարար Մաթևոսյանը ներկայացրել է արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը, որը շուտով ներդրվելու է Հայաստանում։

Քննարկվել է նաև բնապահպանական ծառայությունների թվայնացման գործընթացը։ Նախարարը տեղեկացրել է, որ բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ հասանելի են առցանց։

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են բնապահպանական քաղաքականությունը դարձնել ավելի ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան։

Հանդիպման ավարտին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովին՝ քննարկելով միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում