Ներքին 10 ամիս առաջ - 15:07 02-09-2025

ՀՀ փոխվարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: