Ներքին 1 տարի առաջ - 22:12 01-09-2025

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը հնարավոր է իրականացնել առցանց․ ՆԳՆ

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոց գնելու կամ վաճառելու գործարքը կիրականացվի նաև առցանց՝ ցանկացած վայրից՝ առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու անհրաժեշտության։

Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

Նպատակն է հեշտացնել և կատարելագործել տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի ու գրանցման գործընթացները։

Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը փոխանցելու համար նախ անհրաժեշտ է վաճառելու դեպքում գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում՝ վճարել տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությունների տուրքը։ Սկզբնական փուլում և՛ վաճառողը, և՛ գնորդը պետք է car.mia.gov.am հարթակում կատարեն որոշակի գործողություններ՝ կոնտակտային և տրանսպորտային միջոցի տվյալների, հաշվառման համարանիշի և վկայագրի, համարակիր մասերի և սեփականության իրավունքի փոխանցման ձևի վերաբերյալ։

Այս գործողությունների ընթացքում առաջացած անվտանգային կամ տեխնիկական ցանկացած անհամապատասխանության դեպքում համակարգը դադարեցնում է գործարքը։

Բոլոր գործողությունները կատարելուց հետո համակարգն ինքնաշխատ գեներացնում է պայմանագիրը: Փաստաթուղթն ընթերցելուց հետո կողմերն այն ստորագրում են էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ