Ներքին 1 տարի առաջ - 19:48 01-09-2025

Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում չնշվեց սեպտեմբերի 1-ը

«Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է․

Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Սակայն Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի ուսումնական հաստատություններում այն չի մեկնարկի։

Արցախի ուսումնական հաստատությունները, ինչպես և Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։ Իսկ իրեն «քաղաքակիրթ» համարվող միջազգային հանրությունը բավարարվում է միայն արարողակարգային հայտարարություններով` դառնալով Բաքվի բռնապետական վարչախմբի հանցակիցը։ Եվ մինչ միջազգային հանրությունն իր լուռ անտարբերությամբ խրախուսում է ադրբեջանցիների` մարդկային քաղաքակրթության թշնամի լինելու բնույթը, չդատապարտված ցեղասպանությունները տարածաշրջանում ծնում են մարդկության հանդեպ նոր հանցագործություններ, որոնցից մեկը մեզանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գազան է։

Հիշեցնենք, որ Երկրորդ աշխարհամարտը ևս սկսվեց սեպտեմբերի 1-ին, երբ Նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան…

Պատմությունը միշտ կրկնվելու միտում ունի։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ