Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 01-09-2025

Երկու հերթափոխ, նեղ սենյակներ․ Ալավերդու թիվ 2 դպրոցի նոր շենքն այս տարի էլ պատրաստ չէ

Ալավերդու Հովհ․ Թումանյանի անվան թիվ 2 դպրոցի նոր շենքի կառուցումը, ըստ նախագծի, պետք է ավարտված լիներ 2023 թվականի հուլիսին: Մինչդեռ արդեն 2025 թվականն է, և սեպտեմբերի 1-ն աշակերտները կրկին դիմավորում են «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի սեփականություն հանդիսացող շենքում: Երկու հերթափոխով, հարմարեցված, նեղ սենյակներում, ֆիզկուլտուրան՝ հարևան դպրոցի բակում, միջոցառումները՝ դասասենյակներում, կամ այլ կրթօջախներում։

Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցում արդեն հինգերորդ տարին ուսումնական գործընթացն այսպես են կազմակերպում։ Երկհարկանի փոքր շենքն այս տարի էլ ընդունել է աշակերտներին, իսկ ծնողներն ու ուսուցչական կազմն անհամբեր սպասում են տարիներով ձգձգվող շինարարության ավարտին:

Դպրոցի տնօրեն Լուսինե Միքայելյանը Oragir.News-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ տարեվերջին շինարարությունը, հավանաբար, ավարտված կլինի, ու գոնե 2026-27 թթ ուս. տարին կդիմավորեն նոր, գեղեցիկ ու հարամարվետ շենքում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ