Ներքին 1 տարի առաջ - 12:30 01-09-2025

Բացահայտված հանցագործությունները՝ անցած երեք օրում

Հանրապետությունում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը բացահայտվել է 222 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

41 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
11-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
10 դեպք՝ խարդախության,
6 դեպք՝ խուլիգանության,
5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթի կեղծիքի,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, սպանության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, կողոպուտի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության փորձի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման, կամ ծառայությունների մատուցման, հետամտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնասպանության հասցնելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ սպանության, խարդախության։

Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 8-ը։
Հայտնաբերվել է 4 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 6 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար․ 3 մարդ մահացել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ