Ներքին 10 ամիս առաջ - 15:49 31-08-2025

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-20:00-ը, կդադարեցվի Դիտակ, Ջրաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: