Ներքին 1 տարի առաջ - 19:42 30-08-2025

Ալեն Սիմոնյանը դատի է տվել գրողին՝ «ալենչիկ» և Աղդամ բառերի համար

Արցախցի պոետ Սլավիկ Հարությունյանը գրում է․

«Ընկերս, որ գրող է (ի դեպ ՀԳՄ անդամ՝ ավելի քան քառասուն տարի), իր ֆեյսբուքյան պատին չտպագրված վեպից հատված է դրել, որտեղ կա նաև «ալենչիկ» (փոքրատառով), Աղդամ և նման բառեր։

Աշխարհում հարյուրավոր վեպեր, կինո ֆիլմեր կան, որտեղ իբր իրական ԱՄՆ նախագահներ են, «Պենտագոնն է» և այլն... բայց այդ տեքստի համար Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել գրողին, որ իբր ուղղակի ակնարկ կա իր անձի նկատմամբ։

Միգուցեև կա, բայց խնդիրը դա չէ։

Հիմա ի՞նչ, եթե ես, իմ հազարավոր ընկերներից մեկն իր գեղարվեստական տեքստում օգտագործի որևէ ՆՄԱՆԱՏԻՊ, կամ էլ նման անուն, դեպք, չգիտեմ ինչ... պիտի դատարանի առաջ կանգնե՞նք...

Բա ԱՄՆ-ի հետ ախպեր-ընկեր եք, տեսեք, թե քանի տասնյակ անգամ Թոմ Կռուզը, վասյան, պետյան,Պողոսը,Պետրոսը ԱՄՆ-ի նախագահ ու ՊՆ նախարար են քրֆում ֆիլմերում, բա վեպ-պատմվածքները…

Լսեք... դուք իրո՞ք հիմար ու տգետ եք, թե՞ ձւացնում եք..»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ