Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:07 29-08-2025

ԱՄՆ-ի հետ ոչ թե փոխըմբռնման, այլ ԱՄՆ-ՌԴ փոխկռվացման հուշագիր է ստորագրվել

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանի փոխկռվացման հուշագիրը և ՀՀ ինքնիշխանության նվազեցումը

Հրապարակվել է հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագիրը, որը գործնականում նվազեցնելու է Հայաստանի ինքնիշխանությունը (ինչի մասին սիրում են թմբկահարել նիկոլենք) և հերթական կոնֆլիկտն է առաջացնելու գերտերությունների միջև, քանզի ատոմային էներգետիկայի մասով սև ամպեր են կուտակվելու մեր երկրի գլխին:

Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկի» փուչիկին, մեր սահմանային ծառայությանը և ազգային անվտանգությանը, ապա հուշագրից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը սահմանային հատվածներում (և ոչ միայն) ունենալու է հստակ ներկայություն, իսկ մեր ազգային անվտանգության համակարգում՝ հստակ ներկայություն՝ ենթադրյալ դոմինանտությամբ: Թե ինչ է դա նշանակում, դժվար չէ կռահել:

«Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝

• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,

• մաքսային հսկողության արդյունավետությունը եւ սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը եւ կարողությունների զարգացումն ընդլայնելով, այդ թվում՝ ապօրինի տեղափոխման եւ մաքսանենգության դեմ պայքարելու համար,

• ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ Պետական եկամուտների կոմիտեի միջեւ լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով»: Սա մի հատված է հուշագրից:

Ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն, որը ՌԴ-ի հետ ունի միասնական անվտանգային համակարգ, ներգրավում է ՌԴ-ի հետ հակամարտության մեջ գտնվող ԱՄՆ-ին մեր անվտանգային, սահմանային ու եկամուտների հավաքման գործընթացների մեջ:

Ի դեպ, նման հուշագիր ԱՄՆ-ը չի ստորագրում Ադրբեջանի հետ: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ ինքնիշխանության նվազման հաշվին է Ադրբեջանի համար անխոչընդոտ անցում ապահովվելու դեպի Նախիջևան: Գործ ենք ունենալու միջանցքի հետ: Փոխարենը Հայաստանը ոչինչ չի ստանալու՝ բացի թուրք-ադրբեջանական նոր նախապայմաններից ու տնային առաջադրանքներից:

Եվ այսպես, ԱՄՆ-ի հետ ոչ թե փոխըմբռնման, այլ ԱՄՆ-ՌԴ փոխկռվացման հուշագիր է ստորագրվել: Դա ժամանակի ընթացքում, ցավոք սրտի, մեր հարաբերությունները վատացնելու է ոչ միայն Իրանի, Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ-ի ու ամբողջ Արևմուտքի հետ:

Հայաստանի տարածքը խոշոր խաղացողների համար կռվախնձոր դարձնելը ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ