Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 29-08-2025

Նիկոլին մեղադրում եմ ամեն ինչում․ եթիմ Ավինյանին նշանակել ա, ինչ ուզում՝ անում են․ հարցում

2018-ին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ բազմաթիվ խոստումներով։ 2018 թվականին նրա իշխանության գալը մեծ հույսեր ու սպասելիքներ էր առաջացրել հասարակության շրջանում, սակայն այս 7 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հուսախաբ է արել հանրության լայն շրջանակներին, ոչ միայն չկատարելով իր խոստումները, այլ նաև Արցախի հանձմամբ, շուրջ 4000 զոհեր տալով, անվտանգային և մի շարք հարցերով։

Այս ամենը հանգեցրեց ոչ միայն հիասթափության, այլ նաև տարբեր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսական բարեփոխումներ, նրա որոշումների և գործելաոճի վերաբերյալ տարաբնույթ դժգոհությունների։

Oragir.News-ը շրջելէ Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանին ամենաշատը ինչի՞ համար եք մեղադրում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է երկիրը քանդելու ու կործանման տանելու մեջ։

«Վայ թաղեմ ՆիկոլՓաշինյանին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը քանդում է երկիրը։ «Ամեն ինչի, ավելի լավ ա իր ա անունը չտաս զզվում եմ։ Քանդել պրծել ա, էս տրանսպորտը էս ինչ ա արել, կարելի ա էս ձև ապրել , էդ եթիմին դրել ա, ինչ ուզում անում ա։ Աչքները չի կշտանում, թաղեմ իրանց»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն հարցում է մեղադրում։ «Ամեն հարցում, թոշակառուների թոշակն ա, ամեն ինչ թանկացրել ա, մեզ ձեռ ա առնում։ Մարդ չի ինքը, տականք ա»,- ասաց նա։

«Որ ժամանակին պատերազմը չի կանգնեցրել»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ