Ներքին 9 ամիս առաջ - 17:30 29-08-2025

Փաշինյանը Ժաննայի հերթական կիքսն էր լղոզում․ Հայկ Դեմոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Իրականում, ինչպես երեկ ասեցի, ինքը որևէ օրիգինալ բան չասեց, որևէ նորույթ չասեց, որովհետև էդ նույն բանը, նույն ձևակերպումները, բայց այլ համատեքստում ինքն էլի է ասել։ Ինքը փորձեց շատ օրիգինալ երևալ և ցնցող հայտարարություն արել, բայց դա իմ կողմից պարբերաբար ասվել է, որ այդ քաղաքական ճանաչումնների մեծ մասը լուծում են ներքին օրակարգի խնդիր։ Դա ասել եմ ես, ինքն առաջինը չի ասում, այլ հարց է, որ էստեղ ճանաչումներին ինքը փորձում է բացասական երանգ տալ, որովհետև նա չի հասկանում հարցի բուն էությունը և դրա խորությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «անհրաժեշտ է գույքագրել, թե ինչ է ստացել Հայաստանը, երբ աշխարհի տարբեր երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պնդել էր, որ նրա հայտարարությունը ոչ մի կապ չուներ Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Փաշինյանը նաև առաջարկել էր գույքագրել՝ ինչ է շահել Հայաստանը, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ «Պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր ժողովրդի ու մեր պետության շահերի հետ որեւէ կապ չունի… Ես չեմ ուզում, որ մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք: Պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա: Այդքան երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, եկեք գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից: Ի՞նչ ենք ստացել դրանից: Մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առեւտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տա՞լն է ուրիշներին»,- ասել էր նա՝ փաստացի մեղադրելով և քննադատելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրներին։

Հայկ Դեմոյանը շեշտում է, որ տարբեր երկրների կողմից ճանաչումները, որքան էլ դրանք ներքին հարցեր սպասարկեն կամ թուրքական կողմի հետ խնդիրների արդյունքում լինեն, միևնույնն է՝ դրանք ուղղակի և անուղղակի նպաստում են Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը, սակայն ճանաչման ուղղությամբ հաջորդ քայլերը Հայաստանը չարեց։

«Այդքան էլ ասեցինք, որ ամենակարևորը պառլամենտներում ճանաչումն չէ։ Նիկոլ Փաշինյանն ինքը չի հասնի այդ խորությանը, որպեսզի վերլուծի և տա նման գնահատական։ Ճանաչումը միայն քաղաքական փաստաթղթերը չեն, ինձ իրենց կոճակ սեղմելը հետաքրքիր չի՝ քանի ձայների հարաբերակցությամբ է ընդունվում կամ մերժվում բանաձևը։ Ինձ համար շատ կարևոր է, որ էդ ճանաչման արդյունքում կրթական գործի մեջ նաև արտացոլվի Հայոց ցեղասպանության թեման։ Իսկ ընդհանուր ավելի լայն համատեքստը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շատ կարդա, որպեսզի հասկանա, դա ընդհանուր հիշողությունների մատուցման կուլտուրան է։ Եթե կա ամերիկյան հիշողություն Ցեղասպանության պատմության հետ, միսիոներներ, հումանիտար աջակցություն, ահռելի ծավալների, ուրեմն այդ ճանաչման հաջորդ հանգրվանը պետք է լիներ այդ հիշողությունը մեջտեղ բերելը, դրա շուրջ հետազոտություն իրականացնելը և դասագրքերում այն արձանագրելը։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով քաղաքականացված էակ, ինքը քաղաքական մասն է միայն քննարկում, որտեղ մնացած հումանիտար, կրթական, բարոյական հարցերը՝ սրա հետ ագուցված, ինքը չի տեսնի երբեք։ Հիմա ձեր հարցով, ինձ թվում է՝ մի քիչ իրա մտահորիզոնը նաև կընդլայնվի։ Ճանաչումը, եթե դու ասում ես՝ ինչ է տվել մեզ, ապա պետք է հարցը ձևակերպել այլ կերպ՝ ի՞նչ կարող էր դա տալ մեզ․ դասագրքերի արձանագրում, համատեղ հետազոտություններ, թանգարանային ցուցադրություններ և մշտական թանգարաններ, որտեղ էդ երկրի հետ մեր հիշողությունը ոչ թե պատմական, թանգարանային կդառնա, այլ նաև կդառնա միջպետական հարաբերություններն ավելի ամրապնդելու միջոց։ Դա արդեն դիվանագիտության խնդիրը պետք է լիներ, և էսպես շարունակել, այլ ոչ թե փորձել հանճարեղ երևալ՝ ունենալով սահմանափակ գիտելիքներ՝ մակերեսային վերլուծություններ անելու»,- նշեց նա։

Oragir.News-ի հարցին՝ ո՞րն նման հայտարարություններ անելու Փաշինյանի շարժառիթը՝ Հայկ Դեմոյանը պատասխանեց․ «Դե, նյարդայնացած էր, երևի Ծիծեռնակաբերդի դեպքերը և Ժաննայի հերթական կիքսը փորձում է նման ձևով լղոզել»։

Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Դեմոյանը նշեց, որ այդ հարցն առանձին պետք է դիտարկել։ «Մենք ունենք հրեա ազգությամբ հրեա մասնագետներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով, մենք ունենք հրեա գործիչներ, գիտնականներ, ովքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, և ունենք հրեական պետություն, որը տարբեր առիթներով, տարբեր համատեքստերում մանիպուլյացիայի է ենթարկում և շահարկում է Հայոց ցեղասպանության թեման։ Ինձ հետաքրքիր չի՝ Իսրայելը երբ, ինչպես և ինչ փաստաթղթով կճանաչի կամ կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, որովհետև ինստիտուցիոնալ մոտեցումը իսրայելական պետության՝ իր շահերից է դրդված՝ կա՛մ ժխտելն է Ցեղասպանության իրականացումը, կա՛մ էդ նույն շահերից դրդված ճանաչելը, էդպիսի հայտարարություն ինձ հետաքրքիր չէ, առնվազն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»