Ներքին 1 տարի առաջ - 14:57 29-08-2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախորդ քննարկումների արդյունքում հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են կլաստերների դիրքին, կանաչ տարածքներին, ենթակառուցվածքներին և այլն: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել նախագծի մաստեր պլանին, Ակադեմիական քաղաքի տարածքի ներուժի առավելագույնս իրացմանը՝ հաշվի առնելով քաղաքի՝ ապագայում ընդլայնվելու հնարավորությունները:

Քննարկվել են գլխավոր հատակագծով նախատեսվող տրանսպորտային հանգույցին վերաբերող հարցեր: Նշվել է, որ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները կապակցվելու են Ակադեմիական քաղաքում:

Մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի, գազամատակարարման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքների շուրջ: Միաժամանակ, ընդգծվել է, որ Ակադեմիական քաղաքում շինարարությունը սկսվելու է փուլային տարբերակով, նախատեսվում է առաջինը մեկնարկել տեխնոլոգիական կլաստերի կառուցման աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հատակագիծը բերել ավարտական տեսքի և ներկայացնել հաստատման: Վարչապետը կարևորել է նաև կանաչապատման նախագծի մշակումը՝ գործընթացը փուլային տարբերակով կյանքի կոչելու համար: Շեշտելով, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական առաջնահերթություն՝ երկրի ղեկավարը մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացման հետ կապված պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ դրանք համապատասխան ժամանակացույցով իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ