Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:12 29-08-2025

Հայ ժողովուրդը մերժելու, և իշխանությունից հեռացնելու է գործող փոքրիկ խմբակին․ Նարեկ Կարապետյան

«Խաղաղության օրակարգը» առաջնային է Հայաստանի համար վերջին 35 տարվա ընթացքում։

Այս մասին Սամվել Կարապետյանի հիմնադրած՝ «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

«Մնում է հասկանալ՝ դա իրակա՞ն խաղաղություն է, թե չէ։ Մեր աշխատանքային խումբը կհետևի պրոցեսներին, քանի որ ստորջրյա տարբեր հարցեր կան, որոնք դեռ հանրությանը հայտնի չեն։ Ուսումնասիրության արդյունքում, մենք հանդես կգանք մեր տեսլականի ներկայացմամբ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք ձեր քաղաքական թիմում չե՞ն լինելու նախկիները՝ նոր փաթեթավորմամբ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Ամեն ինչ լինելու է մեր ձևով»։

«Ինչպես գիտեք՝ Սամվել Կարապետյանն իր համոզմունքներն արտահայտելու համար այս պահին սահմանափակումների մեջ է։ Բայց նաև դա մեզ համար հպարտություն է, որովհետև եկեղեցու համար սահմանափակումների մեջ լինելը մեծ պատիվ է մեզ համար»,- ասաց Ն․ Կարապետյանը։

Վերջինի խոսքով՝ «հայ ժողովուրդը մերժելու, և իշխանությունից հեռացնելու է գործող փոքրիկ խմբակին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է