Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:09 28-08-2025

«Կառավարությունը ես եմ» ձևակերպումը երկրում մոլեգնող ավտորիտարիզմի ախտորոշումն էր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․

Նիկոլն այսօր մասամբ ազնիվ էր․ «Կառավարությունը ես եմ» ձեւակերպումը ոչ միայն անպատիժ մեծամտության, այլեւ երկրում մոլեգնող բացահայտ ավտորիտարիզմի ախտորոշումն էր։

Առհասարակ, ստելու նրա մոլուցքը տրանսֆորմացվում է. եթե նախկինում նա ստում էր թե անցյալի, թե ներկայի, թե ապագայի մասին, ապա արդեն մի քանի շաբաթ է, ինչ գոնե անցյալի մասով նա բացում է իր գրեթե բոլոր խաղաքարտերը ( օգոստոսի 23-ի ուղերձը վկա)։

Սակայն նրա անկեղծությունն լիարժեք չէ նման ինքնամոռաց մեծամտության մեջ։ Էլ ավելի ազնիվ կլիներ կրկնել ոչ թե Լյուդովիկոս 14-րդի ( «Պետությունը ես եմ») , այլ 15-րդի միտքը. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», որովհետեւ նա վերաբերում է մեր ժողովրդին եւ պետությանը հենց այդ սկզբունքով։

Միեւնույն ժամանակ ֆրանսիական այդ թագավորների օրինակն էությամբ ընդհանրապես իր հագով չէ, քանզի եթե նրանք լուսավորյալ, ապա Նիկոլը՝ խավարամիտ աբսոլյուտիզմի ջահակիր է։

Ինչ վերաբերում է «ժողովրդի ձեռամբ ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի քաղաքական լեզուները կտրելու» ֆանտազիային, ապա մի կողմից ուրախալի է, որ այս անգամ նա փորձում է պախկվել հայ, այլ ոչ թե ադրբեջանցի ժողովրդի թիկունքում։

Իսկ մյուս կողմից այս «հույսը» խիստ տարօրինակ է, քանզի իրական կյանքում նույն ժողովուրդը նրա մասին այնպիսի՜ ֆանտազիաներով է արտահայտվում, որ նույնիսկ ամենափչացած կայքի կատեգորիաներում նման վիդեոներ չկան։

Նիկոլ, կառավարությունը, այո, դու ես, բայց պետությունը քոնը չէ, մերն է, իմն է, հայերինն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով